Microsoft-ի սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի նոր մրցակի՞ց, թե պարզապես հետազոտական ցանց

Ամիսներ առաջ Microsoft ընկերությունը թողարկեց նոր սոցիալական կայք, որը ներկայացվեց որպես հետազոտական ու ուսուցողական ցանց: Այդ կայքը հասանելի էր միայն մի քանի համալսարանների ուսանողներ համար: Այժմ Microsoft-ը որոշել է այն հասանելի դարձնել բոլորի համար: Նոր ցանցը կոչվում է Social (www.so.cl) և առաջվա պես նախատեսված է հետազոտական ու ուսուցողական նպատակների համար: Սակայն կարծիքներ կան, որ Microsoft-ը փորձում է Ֆեյսբուք ու Google+ ցանցերին մրցակից ցանց ստեղծել:
Կարող եք այցելել այս նոր ցանցը և ինքներդ տեսնել, թե ինչքանով այն կարող է մրցակցել այս ոլորտում առաջատար ցանցերի հետ: So.cl ցանց կարող եք մուտք գործել օգտագործելով Facebook-ի կամ Windows Live-ի ձեր հաշիվները: Ցանցում հնարավորություն կա հետևել տարբեր մարդկանց գրառումների, կատարել մեկնաբանություններ ու տեղադրել տարբեր նյութեր: Ցանցում հնարավորություն կա նաև կատարել որոնումներ Bing որոնողական համակարգում և տեղադրել դրանց արդյունքները կայքում [www.So.cl]:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
MAY 19, 2012
MAY 18, 2012
17
Մեկն.
"Поле Чудес" հեռուստախաղի պաշտոնական համակարգչային տարբերակը
.png)
Կարծում եմ բոլորդ էլ ժամանակին դիտել եք այս անչափ հետաքրքիր ու ուսուցողական հեռուստախաղը, որտեղ մասնակիցներից պահանջվում է գուշակել տարբեր հարցերի պատասխաններ: Խաղի համակարգչային տարբերակում վաստակած գումարները կարող եք ծախսել վիրտուալ բնակարանը կահավորելու նպատակով:
Խաղի գրաֆիկան նույնպես շատ լավ է պատրաստված, ինչը տրամադրող մթնոլորտ է ստեղծում: Մի խոսքով փորձեք ձեր ինտելեկտուալ կարողությունները այս հետաքրքիր խաղում: Եթե խաղը կոդ է պահանջում, ակտիվացրեք խաղը SMS-ի միջոցով (մոտ 1000 դրամ):
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
5
Մեկն.
Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ

Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:
Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
MAY 17, 2012
0
Մեկն.
Ինչպես ավտոմատ տեղադրել Bing-ի լուսանկարները համակարգչի էկրանի վրա

Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև կատարել որոնում անմիջապես համակարգչի էկրանից: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Windows+H:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

.jpg)
.jpg)


