пятница, 25 мая 2012 г.


Microsoft-ի սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի նոր մրցակի՞ց, թե պարզապես հետազոտական ցանց



Ամիսներ առաջ Microsoft ընկերությունը թողարկեց նոր սոցիալական կայք, որը ներկայացվեց որպես հետազոտական ու ուսուցողական ցանց: Այդ կայքը հասանելի էր միայն մի քանի համալսարանների ուսանողներ համար: Այժմ Microsoft-ը որոշել է այն հասանելի դարձնել բոլորի համար: Նոր ցանցը կոչվում է Social (www.so.cl) և առաջվա պես նախատեսված է հետազոտական ու ուսուցողական նպատակների համար: Սակայն կարծիքներ կան, որ Microsoft-ը փորձում է Ֆեյսբուք ու Google+ ցանցերին մրցակից ցանց ստեղծել:


Կարող եք այցելել այս նոր ցանցը և ինքներդ տեսնել, թե ինչքանով այն կարող է մրցակցել այս ոլորտում առաջատար ցանցերի հետ: So.cl ցանց կարող եք մուտք գործել օգտագործելով Facebook-ի կամ Windows Live-ի ձեր հաշիվները: Ցանցում հնարավորություն կա հետևել տարբեր մարդկանց գրառումների, կատարել մեկնաբանություններ ու տեղադրել տարբեր նյութեր: Ցանցում հնարավորություն կա նաև կատարել որոնումներ Bing որոնողական համակարգում և տեղադրել դրանց արդյունքները կայքում [www.So.cl]:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0

MAY 19, 2012

1
Մեկն.
Դրական լիցքեր հաղորդող մուլտֆիլմ



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0

MAY 18, 2012

17
Մեկն.
"Поле Чудес" հեռուստախաղի պաշտոնական համակարգչային տարբերակը



Կարծում եմ բոլորդ էլ ժամանակին դիտել եք այս անչափ հետաքրքիր ու ուսուցողական հեռուստախաղը, որտեղ մասնակիցներից պահանջվում է գուշակել տարբեր հարցերի պատասխաններ: Խաղի համակարգչային տարբերակում վաստակած գումարները կարող եք ծախսել վիրտուալ բնակարանը կահավորելու նպատակով:



Խաղի գրաֆիկան նույնպես շատ լավ է պատրաստված, ինչը տրամադրող մթնոլորտ է ստեղծում: Մի խոսքով փորձեք ձեր ինտելեկտուալ կարողությունները այս հետաքրքիր խաղում: Եթե խաղը կոդ է պահանջում, ակտիվացրեք խաղը SMS-ի միջոցով (մոտ 1000 դրամ):



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0

5
Մեկն.
Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:


Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ: 



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0

MAY 17, 2012

0
Մեկն.
Ինչպես ավտոմատ տեղադրել Bing-ի լուսանկարները համակարգչի էկրանի վրա



Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև կատարել որոնում անմիջապես համակարգչի էկրանից: Որոնում կատարելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Windows+H:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0

MAY 16, 2012

0
Մեկն.
Օրվա կադրը (Վլադիմիր Եղյանի կողմից)





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий